Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

ԲՀԿ-ն ու «Ալյանս»-ը հուշագիր ստորագրեցին

ԲՀԿ-ն ու «Ալյանս»-ը հուշագիր ստորագրեցին
16.02.2017 | 22:34

ԲՀԿ և «Ալյանս» կուսակցությունները դաշինքով կմասնակցեն խորհրդարանական ընտրություններին, «Մոսկվա» կինոթատրոնում նրանք համագործակցության հուշագիր ստորագրեցին: Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը լրագրողներին հայտնեց, որ «Ծառուկյան» դաշինքի ցուցակում կան ներկայացուցիչներ «Հայազն» կուսակցությունից և ՀՀՇ-ից:

ՀՀՇ վարչության անդամ Արարատ Զուրաբյանը դաշինքի ընտրական ցուցակի առաջին տասնյակում է: Իվետա Տոնոյանը նշեց, որ «Ծառուկյան» դաշինքի կարգախոսն է «Փոփոխությունների և կառուցելու ժամանակը»:

Դիտվել է՝ 1310

Մեկնաբանություններ