ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Ընտրողների թիվը՝ 2 միլիոն 564 հազար 244

Ընտրողների թիվը՝ 2 միլիոն 564 հազար 244
13.03.2017 | 23:35

Ի կատարումն Ընտրական օրենսգրքի 8-րդ հոդվածի 7-րդ մասի, ԱԺ ընտրությունների ժամանակ` քվեարկության օրվանից առաջ 20-րդ օրը, ոստիկանությունը հրապարակում է Հայաստանի ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը` նշելով նաև ըստ գտնվելու վայրի ընտրողների և հաշվառում չունեցող ընտրողների թիվը:


Ոստիկանության հաղորդագրության համաձայն, մարտի 13-ի դրությամբ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ԱԺ ընտրությունների ընտրողների ընդհանուր թիվն է 2 միլիոն 564 հազար 244, որից ըստ գտնվելու վայրի ընտրողների թիվը՝ 1249, հաշվառում չունեցող ընտրողների թիվը` 20:


Մարտի 3-ին ընտրողների ընդհանուր թիվն էր 2 միլիոն 564 հազար 734:

Դիտվել է՝ 1216

Մեկնաբանություններ