Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Երևանի ավագանու ընտրություններում քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերում տրանսպորտային դրույթները

Երևանի ավագանու ընտրություններում քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերում տրանսպորտային դրույթները
02.05.2017 | 20:22

Մայիսի 14-ին Երևանու ավագանու ընտրությունները: Ընտրություններին մասնակցելու է երեք քաղաքական ուժ՝ «Երկիր ծիրանի», ՀՀԿ կուսակցությունները և «Ելք» դաշինքը: Երեք քաղաքական ուժերից յուրաքանչյուրը փորձել է ներկայացնել մայրաքաղաքում երթևեկությունը կարգավորող լուծումներ:


Քաղաքի կենտրոնի երթևեկության ծանրաբեռնվածությունը բեռնաթափելու նպատակով՝ ՀՀԿ-ն առաջարկում է ստեղծել շրջանցիկ ճանապարհներ՝ Արգավանդ - Շիրակ ճանապարհ (Շիրակի փողոցը Ծովակալ Իսակովի պողոտային միացնող մայրուղի)` Հրազդան գետի վրա կամրջի կառուցմամբ, Դավթաշեն - Աշտարակի խճուղի ճանապարհ, Բաբաջանյան փողոց - Աշտարակի խճուղի ճանապարհ, Իսակովի պողոտա - Արշակունյաց պողոտա ճանապարհ, Կոմիտասի պողոտային զուգահեռ այլընտրանքային ճանապարհ։
«Երկիր ծիրանին» առաջարկում է տրամադրել արտոնյալ կանաչ լույս, վերադարձնել վերգետնյա տրանսպորտը, կրկին շահագործել տրամվայը, որպես հանրային տրանսպորտի ձև ներմուծել հեծանիվները: Երթևեկությունը կառավարելու համար առաջարկվում է «հովհարային» կառուցվածք ձևավորել:


«Ելք» դաշինքը նախատեսում է ավտոբուսային միջանցքի ձևավորում՝ երթևեկության պիկ ժամերին առաջնայնությունը տալ ավտոբուսների և տրոլեյբուսների երթևեկությանը: «Ելքն» էլ է խոսում հեծանիվների մասին, նախատեսվում է հեծանվային միջանցքի ձևավորում:

Դիտվել է՝ 2247

Մեկնաբանություններ