Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

ՀՀԿ-ն ղեկավարներ է նշանակել

ՀՀԿ-ն ղեկավարներ է նշանակել
09.06.2017 | 13:51

ՀՀԿ գործադիր մարմնի նիստում քննարկվել են ներկուսակցական, ներքաղաքական խնդիրներ՝ ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն ասաց կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

«Քննարկումներ են ծավալվել արտաքին քաղաքական օրակարգի հետ կապված, բայց ամենակարևորը, կուսակցությունը որոշել է ԱԺ պատվիրակությունների ղեկավարների թեկնածուներին: ԱՊՀ խորհրդարանական վեհաժողովի ղեկավարն է Արա Բաբլոյանը, ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի ղեկավարը՝ Էդուարդ Շարմազանովը, ԵԽԽՎ-ում՝ Արփինե Հովհաննիսյանը, ԵԱՀԿ-ում՝ Հերմինե Նաղդալյանը, Եվրանեստում՝ Արմեն Աշոտյանը, Հայաստան-Եվրամիություն՝ Արմեն Աշոտյանը, ՆԱՏՕ-ում՝ Կորյուն Նահապետյանը, ՈՒղղափառություն՝ Արտաշես Գեղամյանը, Սևծովյան խորհրդարանական վեհաժողովում՝ Գագիկ Մինասյանը, Ֆրանկոֆոնիայում՝ Մարգարիտ Եսայանը, Միջխորհրդարականան միությունում՝ Արա Բաբլոյանը»,- ասաց Է. Շարմազանովը։ Նա նշեց, որ քննարկել են նաև միջխորհրդարանական հանձնաժողովների ղեկավարների հարցը։


«Հայաստան-Ռուսաստան միջխորհրդարանական պատվիրակության ղեկավարն է Արտաշես Գեղամյանը, Հայաստան-Վրաստանինը՝ Էդուարդ Շարմազանովը, Հայաստան-Արցախինը՝ Արա Բաբլոյանը, Հայաստան-Բելառուս՝ Էդուարդ Շարմազանովը, Կիպրոսինը՝ Էդուարդ Շարմազանովը, Հայաստան-ԱՄՆ՝ Արփինե Հովհաննիսյանը»,- մանրամասնեց ՀՀԿ խոսնակը։

Դիտվել է՝ 4243

Մեկնաբանություններ