ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Ասում են...

Ասում են...
13.06.2017 | 00:35

...թե արտակարգ իրավիճակների նախարարությունում իրարանցում է: Նախարար Դավիթ Տոնոյանը որոշել է բաժիններից մի քանիսը միացնել իրար, սակայն աշխատակիցները համաձայն չեն:

Ասում են նաև, թե այս գերատեսչության ղեկավարը, այդուհանդերձ, մտադիր չէ կտրուկ քայլերի դիմելու և թշնամիներ վաստակելու, ուստի «դանդաղ է շտապում», փորձելով ամեն կերպ համոզել աշխատակիցներին, որ իր նախընտրած տարբերակն այլընտրանք չունի:

Դիտվել է՝ 28548

Մեկնաբանություններ