ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Չայկովսկու անվան մեծ սիմֆոնիկ նվագախմբի համերգը Երևանում

Չայկովսկու անվան մեծ սիմֆոնիկ նվագախմբի համերգը Երևանում
13.06.2017 | 13:00

«Երևանյան հեռանկարներ» 18-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում Երևան կժամանի Ռուսաստանի պետական ակադեմիական Պ.Ի. Չայկովսկու անվան մեծ սիմֆոնիկ նվագախումբը` հռչակավոր մաեստրո Վլադիմիր Ֆեդոսեևի ղեկավարությամբ:

Հունիսի 15-ին, ժամը 19:30-ին համերգի ծրագրում կհնչեն Պ.Ի. Չայկովսկու հինգերորդ Սիմֆոնիան, Արամ Խաչատրյանի ջութակի կոնցերտը և այլ ստեղծագործություններ: Իբրև մենակատար նվագախմբի հետ ելույթ կունենա հայ երիտասարդ, տաղանդաշատ ջութակահարուհի՝ Դիանա Ադամյանը: Ռուսաստանի առաջատար նվագախմբի համերգը Երևանում` հայ մենակատարի մասնակցությամբ այս տարի նշվող հայ-ռուսական դիվանագիտականհ արաբերությունների 25-ամյա տարելիցի լավագույն մշակութային անդրադարձն է:


Փառատոնը անց է կացվում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո` մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ:

Դիտվել է՝ 1870

Մեկնաբանություններ