ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Ասում են...

Ասում են...
13.10.2017 | 02:47

...թե Ծառուկյան-Կարապետյաններ տարընթերցումները պայմանավորված են ոչ միայն ՊԵԿ-ի կողմից «Մուլտի գրուպի»` որպես ռիսկային «գոտու» տոտալ ստուգումներով, ինչպես նաև Կարապետյանների` «Ալեքս գրուպի» ու նրա ղեկավար Սամվել Ալեքսանյանի նկատմամբ «հայրական» վերաբերմունքով, որպես այլընտրանքային օլիգարխիկ «կենտրոն», այլև հույժ քաղաքական հանգամանքով։

Ռուսաստանը, ասում են, այլևս չի խաղում Ծառուկյանի հետ, որպես քաղաքական ֆավորիտի, հաշվի չի առնում վերջինիս «բարգավաճական» ռեսուրսը: ԲՀԿ-ում էլ ասում են, որ «պաշտոնական Մոսկվայում» իրենց վրա «բոչկա են գլորում» «նույնք», որոնք հայաստանյան քաղաքական և մեդիա դաշտերում փորձում են բարձրացնել նոր խաղացողների, այդ թվում` ընդդիմադիր հարթակում, որպեսզի անհրաժեշտ պահին քաղաքական «պոկում» ապահովեն:

Դիտվել է՝ 15983

Մեկնաբանություններ