Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Կոմունիստները ճոխ կտոնեն

Կոմունիստները ճոխ կտոնեն
07.11.2017 | 11:06

Հայաստանի կոմունիստները Ռուսաստանի իրենց կուսակիցների հետ կուրախանան Հոկտեմբերյան հեղափոխության 100-ամյակի առիթով, բայց կնշեն միայն 2020-ին, քանի որ Հայաստանը խորհրդայնացվել է 1920-ին: «Այդ ժամանակ ճոխ կտոնենք»,- վստահեցրին հայ կոմունիստները:

Իսկ այսօր Հայաստանի կոմունիստները հավաքվելու և լրատվամիջոցներին պատմելու են, թե Տաճատ Սարգսյանն ինչու է հեռանալու դիմում գրել: Նա առողջական խնդիրներ ունի, բուժվում է Ռուսաստանում: Կուսակցությունն առայժմ ժամանակավոր փոխարինող է ընտրել Երջանիկ Ղազարյանին, իսկ կոմկուսի պլենումից հետո, ամենայն հավանականությամբ, հենց նա էլ կշարունակի պաշտոնավարել:
Կոմունիստներն անդրադառնալու են նաև Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությանը, անդրադառնալու են իրենց կուսակցության փառավոր ուղուն, հերթական անգամ հիշեցնելով, թե ինչպիսին էին խորհրդային տարիները:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3290

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ