Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

ԵԼՔ. Իր գոյության վերջին 125 տարվա ընթացքում ՀՅԴ-ն որևէ կրեատիվ բան չի արել

ԵԼՔ. Իր գոյության վերջին 125 տարվա ընթացքում ՀՅԴ-ն որևէ կրեատիվ բան չի արել
23.01.2018 | 13:21

Վերջին 125 տարվա ընթացքում դաշնակցությունը որևէ կրեատիվ բան չի արել` հունվարի 22-ին ԱԺ ճեպազրույցներում ասել է«Ելք» դաշինքի խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը՝ մեկնաբանելով ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի հայտարարությունը` «Ելք» դաշինքին պակասում է ստեղծագործական մտածողությունը, «Կանաչ ГАЗ 21-01-ը բողոքի երթի ժամանակ այդքան էլ ստեղծագործական որոշում չէ ընդդիմության համար»:


«Խորհրդարանի նիստին մենք կջախջախենք նրանց բոլոր հորինված փաստարկները»,- նշեց Գորգիսյանը` հավելելով, որ երբեմն թվում է, թե իշխող կոալիցիայի շատ ներկայացուցիչներ այնքան հեռու են իրականությունից, որ գնաճը նորմալ են համարում: «Ելք» դաշինքի ներկայացուցիչը նման գնահատականները ներկայիս սոցիալ-տնտեսական իրավիճակում ոչ ադեկվատ անվանեց:

Դիտվել է՝ 1730

Մեկնաբանություններ