Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Խորհրդարանը արտահերթ նիստ կգումարի

Խորհրդարանը արտահերթ նիստ կգումարի
06.02.2018 | 13:59

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի որոշմամբ, Կառավարության նախաձեռնությամբ, փետրվարի 6-ին հերթական նիստերի ավարտից անմիջապես հետո կգումարվի ԱԺ արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակարգով. որտեղ յոթ հարց է ընդգրկված, այդ թվում՝ Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին հարցը։


ԱԺ հերթական նիստի սկզբին «Ելք» դաշինքը առաջարկեց թանկացումների թեմայով արտահերթ նիստ գումարել: «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն ասաց, որ իրենք առաջարկում են փետրվարի 16-ին՝ ժամը 11:00-ին գումարել ԱԺ արտահերթ նիստ՝ Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու օրակարգով: «Ելքն» առաջարկում է Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարել և վերադառնալ հարկերի նախկին դրույքաչափերին, որ այս տարվա հունվարից նկատվող թանկացումները չեղյալ արվեն: «Ելքը» ստորագրություններ է հավաքում: Նիստ հրավիրելու համար անհրաժեշտ է 27 պատգամավորի ստորագրություն:

Դիտվել է՝ 2025

Մեկնաբանություններ