Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Հովիկ Աբրահամյանի որդին չի ենթարկվի Ծառուկյանին

Հովիկ Աբրահամյանի որդին չի ենթարկվի Ծառուկյանին
12.04.2018 | 11:47

«Ժամանակ» թերթը գրում է. «Եթե անգամ «Ծառուկյան» դաշինքի նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշում կայացնի, որ իր խմբակցությունը դեմ է քվեարկելու Սերժ Սարգսյանի թեկնածությանը, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, չի ենթարկվի որոշմանը եւ կողմ կքվեարկի` ծանոթների շրջանում հայտարարել է Հովիկ Աբրահամյանը:

Դաշինքում էլի մարդիկ կան, որ կցանկանան կողմ քվեարկել Սերժ Սարգսյանի թեկնածությանը, բայց ձեռնպահ են մնում իրենց ցանկությունը բարձրաձայնելուց:

Դիտվել է՝ 1834

Մեկնաբանություններ