Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Հայտնի չէ ՀՀԿ ԳԽ նիստի ժամն ու տեղը

Հայտնի չէ ՀՀԿ ԳԽ նիստի ժամն ու տեղը
14.04.2018 | 10:26

ՀՀԿ շենքը և այլ շենք-շինություններ պաշարելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո ՀՀԿ-ն որոշել է գաղտնի պահել, թե որ ժամին են կուսակցության խորհրդի նիստն անցկացնելու և որտեղ։

Այսօր ՀՀԿ խորհրդի նիստում է պաշտոնապես որոշում կայացվելու Սերժ Սարգսյանի թեկնածությունը վարչապետի պաշտոնում առաջադրելու մասին։ Երեկ ՀՀԿ կազմակերպչական հարցերով պատասխանատու Ռուբիկ Թադևոսյանն ասել է, որ դեռ չեն որոշել նիստի ժամն ու տեղը: Տեղեկություններ կան, որ նիստը կարող է լինել Ծաղկաձորում:

Դիտվել է՝ 1869

Մեկնաբանություններ