Եվրոպական շատ երկրներ արդեն իսկ ազդանշաններ են տվել ԵՄ ղեկավարությանը, որ պատրաստ չեն բացել իրենց շուկաները Հայաստանից եկող ապրանքների համար և այդպիսով վնասել իրենց ազգային արտադրողներին՝ լրագրողներին հայտնել են ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոյից։               
 

Ցուցարարները կառավարական շենքեր են շրջափակել

Ցուցարարները կառավարական շենքեր են շրջափակել
17.04.2018 | 16:35

Ցուցարարները շրջափակել են Գլխավոր դատախազության, Կենտրոնական բանկի, Վճռաբեկ դատարանի շենքերը, կառավարության նոր մասնաշենքը, որտեղ մի քանի նախարարություններ են տեղակայված, Պետական եկամուտների կոմիտեի շենքը։
Հազարավոր ցուցարարներ այս պահին Վազգեն Սարգսյան փողոցում են։


Սերժ Սարգսյանի իշխանավարման երրորդ ժամկետի դեմ պայքարող «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այսօր 18։30-ի հանրահավաքը տեղի է ունենալու Հանրապետության հրապարակում։ «Մենք պետք է այն լցնենք քաղաքացիներով», - ասաց Փաշինյանը։ Դիտարկմանը, թե ոստիկանությունը հայտարարում է, որ հատուկ միջոցներով ցրելու է հանրահավաքը, Փաշինյանը պատասխանեց. - «Թող փորձի»։

Դիտվել է՝ 1051

Մեկնաբանություններ