Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

HSBC բանկի մասնաճյուղի վրա հարձակման հետևանքով երկու զոհ կա, կասկածյալը ոստիկանության գնդապետ է

HSBC բանկի մասնաճյուղի վրա հարձակման հետևանքով երկու զոհ կա, կասկածյալը ոստիկանության գնդապետ է
03.05.2018 | 22:33

Այսօր ժամը 14:30-ի սահմաններում Երևանի HSBC բանկի՝ Կոմիտաս, Գյուլբենկյան փողոցների խաչմերուկում գտնվող մասնաճյուղի վրա ավազակային հարձակման հետևանքով երկու մարդ է սպանվել։ Նրանցից մեկը՝ բանկի անվտանգության աշխատակիցը տեղում է մահացել, իսկ ոստիկանության ավագ ենթասպա Արա Շախգուլյանը տեղափոխվել է հիվանդանոց, վիրահատվել, սակայն կյանքը փրկել չի հաջողվել։

Ոստիկանության հաղորդագրության համաձայն՝ HSBC բանկի մասնաճյուղի վրա ավազակային հարձակում կատարած անձը ոստիկանության գնդապետ է՝ Ճանապարհային ոստիկանության տեսանկարահանման միջոցով հայտնաբերված խախտումների արձանագրման կենտրոնի պետ Դանիել Դանիելյանը, որ համակարգում է ավելի քան 25 տարի։

Դիտվել է՝ 2911

Մեկնաբանություններ