Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

«Գերհաղորդակցվող թանգարաններ. Նոր մոտեցումներ, նոր հասարակություն»

«Գերհաղորդակցվող թանգարաններ. Նոր մոտեցումներ, նոր հասարակություն»
10.05.2018 | 14:14

Այս տարի Հայաստանի և Արցախի թանգարանները կմիանան Թանգարանների միջազգային օրվա միջոցառումների «Գերհաղորդակցվողթանգարաններ․ Նոր մոտեցումներ, նոր հասարակություն» խորագրի ներքո։ 2008-ին ստեղծված ԻԿՕՄ-ի հայկական թանգարանների ազգային կոմիտեն յուրաքանչյուր տարի ներկայացնում է միջազգային ակցիայի պաստառի հայերեն թարգմանությունը և հրավիրում հայական թանգարաններին կիրառելու այն, ցույց տալով, որ իրենք ևս միանում եմ աշխարհի տարբեր երկրների բազմաթիվ թանգարաններում անցկացվող այս յուրահատուկ միջոցառմանը։

Թանգարանների միջազգային խորհուրդը (ԻԿՕՄ) հրավիրում է բոլոր տիպի մշակութային հաստատություններին այս տոնակատարության ժամանակ միավորվելու և վերանայելու իրենց հավաքածուններին ուղղված մոտեցումը՝ ժողովրդի, իրենց համայնքների, մշակութային լանդշաֆտի և բնական միջավայրի հետ ունեցած կապերի բացահայտման միջոցով: Տեղեկացնում են նաև` 2017 -ին Թանգարանների միջազգային օրը գրանցվել է ռեկորդային մասնակցություն՝ ավելի քան 36,000 թանգարաններ, որոնք կազմակերպել են միջոցառումներ մոտ 157 երկրներում:

Դիտվել է՝ 2269

Մեկնաբանություններ