ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Մենք երբեք առարկություն չենք ունեցել, որ եկեղեցին հարկային դաշտ բերվի

Մենք երբեք առարկություն չենք ունեցել, որ եկեղեցին հարկային դաշտ բերվի
18.06.2018 | 10:18

Մենք երբեք առարկություն չենք ունեցել, որ եկեղեցին հարկային դաշտ բերվի` ասել է Մայր Աթոռի դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը` անդրադառնալով հարցին, թե ինչպես է գնահատում եկեղեցին հարկային դաշտ բերելու դիրքորոշումները:

«Հարկային դաշտ բերվելու նպատակը ո՞րն է. որ եկեղեցին մասնակցություն ունենա պետականաշինությանը, կատարի պետության առաջ իր պարտականությունները: Դուք կարո՞ղ եք մատնանշել մի հաստատություն, որը պետականաշինության մեջ այդչափ ահռելի վաստակ, դերակատարություն է ունեցել, որքան Հայ առաքելական եկեղեցին: Պետությունը ձևավորվել է Հայ առաքելական եկեղեցու ողնաշարի վրա»,- ասաց նա և նշեց, որ ազգային ազատագրական պայքարի բոլոր դրվագներն առնչված են եկեղեցու հետ:


«Պետության գոյության տարիների ընթացքում հենց մեր անկախության հռչակման առաջին տարիներից սկսած հիշեք՝ Վազգեն Կաթողիկոսը ինչ ներդրում է ունեցել, պատահական չէր, որ նա առաջին ազգային հերոսը դարձավ, պատահական չէ հայ ժողովրդի՝ պաշտամունքի հասնող սերը նրա նկատմամբ, բայց, դժբախտաբար, մարդիկ սկսում են անձանց վաստակը գնահատել այն ժամանակ, երբ այդ անձինք այլևս ողջ չեն լինում»,- ասաց նա:

Դիտվել է՝ 2094

Մեկնաբանություններ