ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Արգենտինայի սենսացիոն պարտությունը

Արգենտինայի սենսացիոն պարտությունը
22.06.2018 | 13:21

Ֆուտբոլի աշխարհի առաջնության D խմբում Արգենտինայի հավաքականը 0-3 հաշվով պարտեց Խորվաթիայի հավաքականից: Գոլերը խփեցին Ռեբիչը՝ 53-րդ, Մոդրիչը՝ 80-րդ, և Ռակիտիչը՝ 90-րդ րոպեներին: D խմբում Արգենտինան երկու խաղից հետո ունի ընդամենը 1 միավոր, իսկ Խորվաթիան` 6:

Հունիսի 26-ին խորվաթները խաղալու են իսլանդացիների, արգենտինացիները՝ նիգերիացիների հետ: Իսլանդիան այս պահին ունի 1, իսկ Նիգերիան 0 միավոր: Մարզական մեկնաբանների համոզմամբ՝ Ռուսաստանում անցկացվող աշխարհի առաջնությունը վերջինն է մոլորակի լավագույն ֆուտբոլիստներից Լեո Մեսսիի համար:

Դիտվել է՝ 2394

Մեկնաբանություններ