Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
25.09.2018 | 00:03

Ծիծաղելիս տխմարը բարձրացնում է իր ձայնը, իսկ խորագետ մարդը հազիվ ժպտում է հանդարտ։ Գիտունի համար խրատը նման է ոսկեղեն զարդի և աջ բազկի ապարանջանի։ Տխմարի ոտքը արագ դիմում է դեպի տուն, սակայն բազմափորձ մարդը պատկառում է մարդկանցից։ Անմիտը դռան արանքից է տան մեջ նայում, իսկ բարեկրոն մարդը մնում է դրսում։ Մարդու համար անվայել բան է դռան մոտ ականջ դնելը, իսկ իմաստունը վշտանում է այդ անարգ արարքից։


Սիրաքի իմաստություն 21. 23-27

Դիտվել է՝ 3194

Մեկնաբանություններ