«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Աղոթարան

Աղոթարան
23.10.2018 | 00:09

Նախքան քնելը քննիր քո խիղճը: Ամեն գիշեր, նախքան քնելը, պետք է քննես քո խիղճը, որովհետև չգիտես՝ առավոտյան ողջ կլինե՞ս։ Այն, ինչ քեզ վրդովում է, կամ սխալ ես գործել, պետք է վերականգնել։ Եթե մի բան ես գողացել, աշխատիր վերադարձնել։ Եթե մեկին վիրավորել ես, փորձիր հաշտվել այդ մարդու հետ: Անմիջապես արա։ Եթե չես կարող հենց այնպես հաշտվել, ապա հաշտվիր Աստծու հետ, ասելով. «Ես շատ եմ ցավում»։ Սա շատ կարևոր է, որովհետև ինչպես սիրո գործեր ունենք, այնպես էլ զղջման ներգործություններ։ Կարող ես ասել. «Տե՛ր, ցավում եմ Քեզ վշտացնելուս համար և խոստանում եմ այլևս Քեզ չնեղացնել»։


Մայր ԹԵՐԵԶԱ

Դիտվել է՝ 2180

Մեկնաբանություններ