ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Սփյուռքի նախարարությունում աշխատողներին հաթաթա են տվել

Սփյուռքի նախարարությունում աշխատողներին հաթաթա են տվել
11.01.2019 | 02:52

Սփյուռքի նախարարն ու փոխնախարարը նախքան տոները հավաքել են նախարարության աշխատակիցներին ու խստաբարո հայացքով, բարձր տոնով հաթաթա տվել բոլորին՝ ասելով` «Դուք քանի՞ գլխանի եք, որ ընդդեմ նախարարության փակման ցույց եք անում»: «Իրատեսի» հետ զրույցում նախարարության մի քանի աշխատակիցներ ասացին, որ նախարարի ու փոխնախարարի հանդիմանումներին աշխատակիցները չեն առարկել:


«Բոլորս էլ ճնշված էինք, բոլորս էլ մեր հոգսերն ունենք, վարկերի տակ ենք, ու այդ պահին մտածում էինք գոնե մինչև նոր տարին աշխատանքից չզրկվելու մասին: Նախարարն ու փոխնախարարը մեզ ասացին, որ «եթե ձեզ թվում է, թե մենք պետք է դուրս գանք ու կառավարության դիմաց ցույց անենք մեր իսկ թիմի կամ թիմակցի դեմ (Արարատ Միրզոյանին նկատի ունեին), ապա չարաչար սխալվում եք»,- ասաց մեր զրուցակիցը:
Նա նաև տեղեկացրեց, որ այս պահին նախարարությունում անորոշ իրավիճակ է, առաջնակարգ մասնագետները, ոլորտի գիտակ մարդիկ՝ չգիտեն, թե ինչ է լինելու իրենց ճակատագիրը, որտեղ են հայտնվելու և ինչ կարգավիճակով: Բոլորը հենց այնպես, ի միջի այլոց աշխատանքի են գնում՝ չիմանալով, թե վաղն ինչ է լինելու:

Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 3268

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ