«Ժամանակը» գրում է, որ մարտին պաշտոնանկ կարվի Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը։ Նրա աշխատանքներից լուրջ դժգոհություններ չկան, սակայն Փաշինյանը ԿԲ ղեկավար ցանկանում է իր մարդուն տեսնել. ԿԲ նոր ղեկավարի թեկնածուն հենց այդ շրջանակներից է:
TRIPP նախագիծը, որը հայտնի է նաև «Զանգեզուրի միջանցք» անվամբ, առաջ է շարժվում։ Ստեղծվել է առանձին «TRIPP+» ներդրումային հիմնադրամ՝ 200 միլիոն դոլար կապիտալով, որը նախատեսված է տարածաշրջանում տարբեր տրանսպորտային նախագծերի ֆինանսավորման համար։ Ինչպես ասում են ռեժիմի ներկայացուցիչները, դա Հայաստանին բարգավաճում կբերի...