ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Պետական գերատեսչություններում մարդիկ չգիտեն ինչպես է դասավորվելու իրենց ճակատագիրը

Պետական գերատեսչություններում մարդիկ չգիտեն ինչպես է դասավորվելու իրենց ճակատագիրը
08.03.2019 | 16:33

«Փաստը» գրում է. «Նախօրեին ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը մի ծավալուն հրապարակմամբ հանդես եկավ, որտեղ անդրադարձել էր պետական ապարատում սպասվող՝ 10000 մարդկանց կրճատման փաստին, որ ԱԺ ամբիոնից փաստացի չհերքեց վարչապետը: «Փաստի» հավաստի տեղեկություններով՝ նախարարություններում ու պետական այլ գերատեսչություններում արդեն իսկ պատրաստում են «սև ցուցակները», որտեղ ամենաշատն ընդգրկված են, այսպես կոչված, «հին» մարդիկ: Նրանց մեծ մասն ամենափորձառուներն են ու ամենատեղեկացվածները:

Թերթը պարզել է, որ բավական քաոտիկ վիճակ է մասնավորապես Էներգետիկայի նախարարությունում, որը միավորվում է տարածքային կառավարման և զարգացման նախարարության հետ, ինչպես նաև ջրպետկոմում: Թերթի աղբյուրի փոխանցմամբ՝ այդ «սև ցուցակները» բավական ընդարձակ են լինելու հատկապես մարզպետարաններում: Այս գործընթացն ամբողջովին կաթվածահար է անում ամբողջ պետական ապարատի աշխատանքը, քանի որ մարդիկ գտնվում են անորոշության մեջ՝ չիմանալով իրենց ապագա ճակատագիրը»:

Դիտվել է՝ 832

Մեկնաբանություններ