«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Աղոթարան

Աղոթարան
21.06.2019 | 00:08

Այս առավոտյան Դու ինձ խոստացար,
Որ իմաստնության ու սիրո Ոգին`
Ինձ այցի կգա կրկին ու կրկին։
Մանուկն իր ձեռքը կտանի
դեպի քարբերի բույնը,
Էլ չի վնասվի օձ-կարիճների
դժնի խայթոցից:


Որ կանաչ-կանաչ դաշտերի խորքում
Կխայտան այծը, օձն ու առյուծը,
Գայլը կնստի գառների կողքին,
Լույսը կբեկվի նրանց ճակատին:
ՈՒ բոլոր-բոլոր-բոլորիս վրա,
Կիջնի Քո Հոգին` հավերժ սրբազան,
Հավերժ անհատնում` հավերժ սիրասուն:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 4166

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ