Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
26.07.2019 | 00:04

Եվ Տերը մեկ օրում վերացրեց Իսրայելի գլուխն ու պոչը, մեծին ու փոքրին։ Ծերն ու ականավորը գլուխն են, իսկ մարգարեն, որ անօրենություն էր ուսուցանում, պոչն է։ Եվ պիտի այնպես լինի, որ երանի պիտի տան այս ժողովրդին, բայց մոլորյալները պիտի մոլորեցնեն նրան, որպեսզի կուլ տան։ Դրա համար էլ Տերը բարեհաճ չի լինելու ու նրանց երիտասարդների հանդեպ, նրանց որբերին ու այրիներին չի գթալու, որովհետև նրանք ամենքն էլ անօրեն են ու չար, ամեն բերան անարդարությունն է խոսում։ Այս ամենի հետևանքով Տիրոջ զայրույթը չի իջել, տակավին նրա ձեռքը մնում է բարձրացած։


Եսայու մարգարեությունը 9. 14-17

Դիտվել է՝ 4624

Մեկնաբանություններ