Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Հրայր Թովմասյանին երկուշաբթի կալանավորելու միջնորդություն կներկայացվի

Հրայր Թովմասյանին երկուշաբթի կալանավորելու միջնորդություն կներկայացվի
28.12.2019 | 13:05

«Հրապարակը» գրում է. «Մեր տեղեկություններով՝ երեկ ՍԴ-ի մոտ տված հարցազրույցից անմիջապես հետո Հրայր Թովմասյանին ծանուցագիր են տվել երկուշաբթի ՀՔԾ ներկայանալու մասին։ Իրավապահ համակարգի մեր աղբյուրի համաձայն՝ այդ օրը նախատեսվում է փոխել Թովմասյանին առաջադրված մեղադրանքը և դատարան ներկայացնել նրան կալանավորելու միջնորդությունը։


Իշխանությունները համոզված են, որ կալանավորելով և փաստացի մեկուսացնելով Թովմասյանին՝ կկարողանան ճնշումներ բանեցնել ՍԴ մյուս դատավորների վրա՝ ստիպելով նրանց ներկայացնել հրաժարականի դիմումներ։ Սակայն կա մտավախություն, որ դատավորների մեծ մասը կմերժի Թովմասյանին կալանավորելու միջնորդությունը՝ հիմքում դնելով անձեռնմխելիության դրույթի խախտումը կամ հիմնավոր կասկածի բացակայությունը։ Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ իշխանությունը Երևանի դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանին հանձնարարել է համապատասխան միջնորդությունն այնպես մուտք անել գործերի բաշխման համակարգ, որ այն մակագրվի առավել վստահելի դատավորներից մեկին։ Նրանք 4-ն են՝ Մնացական Մարտիրոսյան, Կարեն Ֆարխոյան, Մարինե Մելքոնյան, Վահագն Մելիքյան։ Չի բացառվում նաև, որ Թովմասյանի կալանքի միջնորդությունը քննի անձամբ դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանը»:

Դիտվել է՝ 7030

Մեկնաբանություններ