Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Ամերիկահայերի մարդասիրական օգնությունը Հայաստանում է

Ամերիկահայերի մարդասիրական օգնությունը Հայաստանում է
19.10.2020 | 13:02

Լոս Անջելեսից Հայաստան ուղևորվեց ամերիկահայերի հավաքած մարդասիրական բեռը տեղափոխող «Քաթար էյրվեյզի» ինքնաթիռը, ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի մամուլի խոսնակ Արմինե Ուդումյանը:

«Սպասում ենք, որ մոտ 12:50 կհասնի Երևանի «Զվարթնոց» օդանավակայան: Հայերի միասնականության դեմ խաղ չկա: Փափուկ վայրէջք մաղթենք ինքնաթիռին», - գրել է նա:

Դիտվել է՝ 2587

Մեկնաբանություններ