ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Նիկոս Պանայոտոպուլոս. Եվրոպան պետք է վերադառնա իրականություն, պետք է որոշակի գործողություններ ձեռնարկվեն Թուրքիայի դեմ

Նիկոս Պանայոտոպուլոս. Եվրոպան պետք է վերադառնա իրականություն, պետք է որոշակի գործողություններ ձեռնարկվեն Թուրքիայի դեմ
30.10.2020 | 13:05

ԵՄ-ն վաղ թե ուշ կբախվի Թուրքիայի հանդեպ պատժամիջոցներ սահմանելու անհրաժեշտությանը, քանի որ Անկարան դժվար թե հրաժարվի իր վարքից Միջերկրական ծովում՝ ասել է Հունաստանի ՊՆ նախարար Նիկոս Պանայոտոպուլոսը՝ Գերմանական Մարշալի հիմնադրամի տեսասեմինարի ընթացքում:

«Ես հասկանում եմ որոշ եվրոպացի գործընկերների անհանգստությունը Թուրքիայի դեմ պատժամիջոցների համար և դրանց հանդեպ Անկարայի արձագանքից: Վաղ թե ուշ Եվրոպան կբախվի պատժամիջոցներ սահմանելու անխուսափելիության հետ, քանի որ Թուրքիան դժվար թե հրաժարվի իր սադրիչ վարքագծից: Հետաքրքիր է՝ որտե՞ղ է այդ ամենի սահմանը»,- ասել է նախարարը:


Նրա խոսքով՝ հարկ է հաշվի առնել ոչ միայն Անկարայի «բացահայտ սպառնալիքները» Աթենքի և Նիկոսիայի հասցեին, նրա վարքագիծը Փարիզի և Միջերկրականի այլ խաղացողների հանդեպ: «Եվրոպան պետք է վերադառնա իրականություն, պետք է որոշակի գործողություններ ձեռնարկվեն Թուրքիայի դեմ: Այո, ես պետք է հաշվի առնեմ ԵՄ-ի ներսում համաձայնեցման գործընթացը, սակայն եթե Թուրքիայի նման պահվածքը շարունակվի, վախենում եմ, որ որոշակի պատժամիջոցների սահմանմանը այլընտրանք չի լինի»,- հայտարարել է Հունաստանի ՊՆ նախարարը: Նա գտնում է, որ թուրքական տնտեսությունը գտնվում է թույլ վիճակում և պատժամիջոցները հետագա վնասներ կհասցնեն:

Դիտվել է՝ 3167

Մեկնաբանություններ