ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

ՄԱԿ-ում ընդամենը կարծում են, որ ԼՂ հակամարտության գոտում ռազմական հանցագործություններ կարող են տեղի ունեցած լինել

ՄԱԿ-ում ընդամենը կարծում են, որ ԼՂ հակամարտության գոտում ռազմական հանցագործություններ կարող են տեղի ունեցած լինել
03.11.2020 | 14:08

ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Միշել Բաչալետը մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում զինված հակամարտության ընթացքում բնակելի թաղամասերում անխնա հարձակումների առնչությամբ՝ նախազգուշացնելով, որ նման գործողությունները կարող են իրենցից ռազմական հանցագործություններ ներկայացնել: Գերագույն հանձնակատարն «անհանգստություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում և դրա շուրջ բնակելի թաղամասերում անխտիր հարձակումների առնչությամբ, ինչը հակասում է միջազգային մարդասիրական իրավունքին, և նախազգուշացրել է, որ դրանք կարող են ռազմական հանցագործություններ լինել»,- ընդգծել են մամլո ծառայությունից:

Բաչալետը հիշեցրել է հակամարտող կողմերին արվող բազմաթիվ կոչերի մասին «ձեռնարկելու բոլոր անհրաժեշտ միջոցները՝ խուսափելու կամ նվազեցնելու մարդկային կորուստները խաղաղ բնակչության շրջանում և քաղաքացիական ենթակառուցվածքներին, այդ թվում՝ դպրոցներին և հիվանդանոցներին վնաս հասցնելը»: «Դրա փոխարեն տներ են ավերվել, փողոցներ են վերածվել ավերակների, իսկ մարդիկ ստիպված են փախուստի դիմել և անվտանգություն փնտրել նկուղներում»,- արձանագրել է Բաչալետը:


Նրա խոսքով՝ միջազգային իրավունքն «արգելում է հարձակումները, որոնք իրականացվում են առանց ընտրության կամ համամասնության սկզբունքի պահպանման»:

Դիտվել է՝ 3199

Մեկնաբանություններ