ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Կեսգիշերից հետո Ստեփանակերտում հարաբերական հանգիստը պահպանվել է, Շուշին պարբերաբար հրթիռակոծվել է

Կեսգիշերից հետո Ստեփանակերտում հարաբերական հանգիստը պահպանվել է, Շուշին պարբերաբար հրթիռակոծվել է
07.11.2020 | 15:16

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը տեղեկացնում է, որ խաղաղ բնակավայրերում գիշերը համեմատաբար հանգիստ է եղել։ Կեսգիշերից հետո Ստեփանակերտում և մյուս քաղաքներում հարաբերական հանգիստը պահպանվել է, Շուշին պարբերաբար ենթարկվել է հրթիռակոծության։ Երեկ երեկոյան ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հաղորդեց, որ ծանր ու ինտենսիվ մարտեր են ընթացել Շուշիի շրջակա բնակավայրերում, Շուշի տանող ճանապարհների վրա և Շուշիի մերձակայքում։

Հովհաննիսյանն ընդգծեց՝ եթե 1992-ի մայիսի 8-ը հայոց պատմության մեջ նշվել է որպես Շուշիի ազատագրման օր, այս օրերը կմտնեն որպես Շուշիի պաշտպանության փայլուն օրեր: «Հակառակորդի հետախուզադիվերսիոն առանձին վաշտային մարտավարական խմբերի, վարձկանների, հրոսակախմբերի ոչնչացման «Գյոռբագյոռ» ռազմագործողությունը հաջողությամբ շարունակվում է», - ասաց ՊՆ ներկայացուցիչը:

Դիտվել է՝ 3316

Մեկնաբանություններ