ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Շոյգու․ Հրադադարի ռեժիմը Լեռնային Ղարաբաղում պահպանվում է ողջ ծավալով

Շոյգու․ Հրադադարի ռեժիմը Լեռնային Ղարաբաղում պահպանվում է ողջ ծավալով
21.11.2020 | 21:34

ՌԴ ՊՆ նախարար Սերգեյ Շոյգուի խոսքով հրադադարի ռեժիմը Լեռնային Ղարաբաղում պահպանվում է ողջ ծավալով։ Բաքվում՝ Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման ժամանակ նա ասել է. «Նոյեմբերի 9-ի պատմական հայտարարությունից այնքան էլ շատ ժամանակ չի անցել, սակայն խաղաղապահ ուժերը արդեն զբաղեցրել են իրենց համար նախատեսված դիրքերը՝ 23 դիտակետերում։ Հսկողության տակ են վերցվել նաև հիմնական ճանապարհները, ինչը թույլ է տալիս ապահովել անվտանգությունը շփման գծում»։


Իլհամ Ալիևի խոսքով ևս նոյեմբերի 9-ի համաձայնագրի դրույթները կատարվում են։
«Այդ համաձայնագրի դրույթները հաջողությամբ կյանքի են կոչվում։ Դա ևս մեկ անգամ վկայում է ադրբեջանական և հայկական կողմերի՝ երկարամյա հակամարտությանը վերջ դնելու պատրաստակամության և քաղաքական հանգուցալուծմանը ձեռնամուխ լինելու մասին», - նշել է Իլհամ Ալիևը։

Դիտվել է՝ 4055

Մեկնաբանություններ