ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրիչ է անվանել ՀՀ ԱԽՔ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները հանրապետության՝ ռուսաստանցի այն քաղաքացիների նոր ալիք ընդունելու պատրաստակամության մասին, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ ուղարկվելուց։ Նա նշել է, որ Սիմոնյանը «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում տրվել է «գիտակցաբար սադրիչ ձևակերպված հարցին» և ներքաշվել Ռուսաստանում իբր հնարավոր մոբիլիզացիայի մասին շահարկումների մեջ:               
 

«Հա­րավ­կով­կա­ս­յան եր­կա­թու­ղի» ՓԲԸ-ն դա­տի է տա­լիս ՊԵԿ-ին

«Հա­րավ­կով­կա­ս­յան եր­կա­թու­ղի» ՓԲԸ-ն դա­տի է տա­լիս ՊԵԿ-ին
01.12.2020 | 00:32

2018-ի սեպ­տեմ­բե­րին Նի­կոլ Փա­շի­նյա­նը Ֆի­դել Կաստ­րո­յի դափ­նի­ներն իր գլ­խին քա­շե­լու նպա­տա­կով հար­ձակ­վեց մի շարք խո­շոր կա­ռույց­նե­րի վրա, աջ ու ձախ հայ­տա­րա­րե­լով մի­լիո­նա­վոր դո­լար­նե­րի չա­րա­շա­հում­նե­րի հայտ­նա­բեր­ման մա­սին: Նրա հար­ձակ­ման թի­րա­խում հայ­տն­վեց նաև ռու­սա­կան պե­տա­կան կա­պի­տա­լով աշ­խա­տող «Հա­րավ­կով­կա­սյան եր­կա­թու­ղի» ՓԲԸ-ն, որ­տեղ, ըստ Փա­շի­նյա­նի, առ­կա էր 60 մի­լիոն դո­լա­րի չա­րա­շա­հում:


«Коммерсант»-ին տված հար­ցազ­րու­յցում Փա­շի­նյա­նը մաս­նա­վո­րա­պես ա­սել էր. «Այդ մա­սին մենք ևս խո­սել ենք ՌԴ նա­խա­գա­հի հետ: Ես պատ­մել եմ, թե ինչ է տե­ղի ու­նե­ցել, ին­չու է պա­տա­հել այդ­պես»:
Հե­տա­գա­յում, սա­կայն կյան­քը ցույց տվեց, որ Փա­շի­նյա­նի այս մե­ծադ­ղորդ հայ­տա­րու­թյու­նը ևս սուտ էր:
Հա­վե­լենք, վեր­ջերս «Հա­րավ­կով­կա­սյան եր­կա­թու­ղի» ՓԲԸ-ն ինքն է դա­տի տվել ՀՀ կա­ռա­վա­րու­թյա­նը ի դեմս ՊԵԿ-ի:

Սեր­գեյ ՍԱ­ՂՈՒ­ՄՅԱՆ

Դիտվել է՝ 6597

Մեկնաբանություններ