ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Արմեն Սարգսյանը Վազգեն Մանուկյանի մասին

Արմեն Սարգսյանը Վազգեն Մանուկյանի մասին
12.12.2020 | 15:36

Սիվիլնեթին հարցազրույցում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը պատասխանել է Վազգեն Մանուկյանի մասին հարցին․


– Ես չեմ այն մարդը, ով պետք է գնահատական տա Վազգեն Մանուկյանի անցած ճանապարհին, ես Չարենցի դպրոցում աշակերտ էի, երբ Վազգեն Մանուկյանը Ամիրյան փողոցով ցույց կազմակերպած գնում էր դեպի հրապարակ՝ 1965-ին: Հետագայում Վազգեն Մանուկյանի և նրա ընկերների հետ շփվել եմ, երբ համալսարանում էի աշխատում և սովորում:


Վազգեն Մանուկյանը եղել է Ղարաբաղյան շարժման ղեկավարներից մեկը, ես նրան շատ լավ հիշում եմ, երբ նա հարթակի վրա էր, իսկ ես՝ հրապարակում: Վազգեն Մանուկյանը մեր անկախ երկրի առաջին վարչապետն է եղել, պաշտպանության նախարար: Նրա անցած ճանապարհը խոսում է իր մասին: Նրա հետ ավելի մոտիկից շփվել եմ 2.5 տարի առաջ՝ ապրիլյան իրադարձությունների ժամանակ, երբ նա Հանրային խորհրդի նախագահն էր, և իմ հանդիպումները ցույց էին տալիս, որ գործ ունեի մի մարդու հետ, որը շատ սրտացավ է, եռանդուն, ունի իր հստակ պատկերացումներն ու շատ մեծ որակ՝ լսելու ունակություն: Սրանից ավել ոչինչ չեմ կարող ասել, ես չեմ, որ պետք է գնահատեմ։

Դիտվել է՝ 2730

Մեկնաբանություններ