ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Հրանտ Բագրատյան. Այն 12 000 քառակուսի կիլոմետրը, որ ինքը տվել է, քթից ենք բերելու

Հրանտ Բագրատյան. Այն 12 000 քառակուսի կիլոմետրը, որ ինքը տվել է, քթից ենք բերելու
21.02.2021 | 12:26

Եկեք այսօր մի քիչ տնտեսությունից խոսանք, քանի որ այդ մարդը անընդհատ խոսում է իր տնտեսական հաջողություններից, բայց ես ցույց եմ տալու, թե ինչ վիճակում է Հայաստանը՝ Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքի ժամանակ ասաց նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը։

«Բոլոր համեմատությունները անելու եմ 2017-ի հետ, որի ժամանակ էլ միշտ եղել եմ քննադատող, բայց հիմա նայեք 2020-ի թվերը։ 2018-ին համախառն արդյունքը աճել է 5,2 %-ով, 2019-ին՝ 7,5 %, 2020-ին Հայաստանում ՀՆԱ-ն նվազել է 7.5 տոկոսով: «Ոչ մի բյուջե չունի այս կառավարությունը։ Եվրոբոնդ է թողարկում, որ բերի աշխատավարձ տա։ Պարտք է վերցնում, որ թոշակ տա»,-հայտարարեց Բագրատյանը, նշելով, որ ոչ մի դրական շարժ չի եղել, աճել են միայն խաղատնային բիզնեսները։

Նրա խոսքով, «Նիկոլի Հայաստանում» ծնունդներն ավելի քիչ են, քան մահերը, ամուսնությունները նվազել են։ «2020-ին ինքնասպանություն է գործել 662 մարդ, 2017–ին այդ թիվը եղել է՝ 560։ Ինչի՞ եք ձեզ սպանում, գնացեք այդ ոջլոտին հանեք։ Սենց սուտ, սենց տականք հայ ազգը, հայ արգանդը չէր ծնել։ Հանրապետությունն աչքերիս առաջ քայքայվում է։ Այս բոլորը մենք պետք է հանդուրժե՞նք։ Ես չեմ ուզում այս հողի վրա իր հետ ապրել, իր հետ ապրել չի կարելի։ Նման հողատուի, սրիկայի հետ մենք չենք ապրելու։ Այն 12 000 քառակուսի կիլոմետրը, որ ինքը տվել է, քթից ենք բերելու»,–ասաց Բագրատյանը:

Դիտվել է՝ 9874

Մեկնաբանություններ