Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Աղոթք Ս. Սարգսի բարեխոսության

Աղոթք Ս. Սարգսի բարեխոսության
22.04.2023 | 00:01

Սրբերի պսակադրող Քրիստոս,

Դու, որ լուսեպսակ ես շնորհում

Քո Սրբերին, կատարում

Քո երկյուղածների խնդրանքները,

սիրով ու քաղցրությամբ նայում

Քո արարածներին, լսիր մեզ երկնից

Քո սրբությունից Ս. Աստվածածնի

Բարեխոսությամբ, աղոթքներով բոլոր

Սրբերի և Ս. Սարգիս Զորավարի:

Լսիր մեզ, Տեր, և ողորմիր, ներիր,

քավիր և թողություն տուր մեր մեղքերին:

Արժանացրու գոհությամբ փառավորել Քեզ,

Հոր և Սուրբ Հոգու հետ միասին

Այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից: Ամեն:

Qahana.am

Դիտվել է՝ 3407

Մեկնաբանություններ