Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Մերն ուրիշ չէ, մերը հակառակն է

Մերն ուրիշ չէ, մերը հակառակն է
14.08.2023 | 06:58

Մենք ստեղծվել ենք որպես կատարյալ ազգ՝ բարոյականության, առաքինության, խղճի, արիության, մարդկայնության ու մնացած բոլոր լավագույն առումներով, և իզուր չէ, որ մեր երկիրը կոչվել է Աստվածային օրենքների երկիր։

Հազարամյակների ընթացքում, «զարգանալով», էլի հասել ենք «կատարելության»՝ կեղծիքի, խարդախության, ցռանվերգոյության, ամբարտավանության, պարծենկոտության, միմյանց նկատմամբ անտարբերության, նախանձի, անհանդուրժողականության ու մնացած բոլոր վատագույն հատկությունների առումով։

Ստացվում է, որ մենք հողագնդի վրա այլևս անելիք չունենք, քանի որ ապրել, ավարտել ենք էվոլյուցիայի մեր ցիկլը, միայն` շարժվելով հակառակ, հետընթաց քայլով։

Մերն ուրիշ չէ, մերը հակառակն է։

Արմեն Եփրեմյան

Դիտվել է՝ 2979

Մեկնաբանություններ