ՄԱՀԱՍՓՅՈՒՌ ԹՇՎԱՌ. ահա սա է լինելու մեր երկիրը զավթած խմբակի պարագլխի մականունը պատմության մեջ։ Բայց ոչ մի մակդիր ի զորու չէ արտացոլելու այն ցավն ու աղետը, որ այս անտոհմ ու անհայենիք ոչինչը բերեց մեր ազգի գլխին։
Նիկոլը, ամենայն հավանականությամբ, արդեն խոստացել է Բլինքենին և Էրդողանին, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը», բայց՝ Երևանի ավագանու ընտրություններից հետո, որպեսզի հանկարծ չխաթարի իր կուսակցության հավանական հաղթանակը։
Բավական չէ, որ թշնամու և բոլոր հակահայ ուժերի հետ գործարքի գնալով` առանց Արցախի մասնակցության Համահայկական խաղեր կազմակերպեցին, Արցախի անվան փոխարեն պաստառին Ստեփանակերտ գրեցին ( ի դեպ, սա շուրջ 2000 տարի առաջ հիմնադրված բնակավայր` պատմական Վարարակն է), դեռ մի բան էլ արցախցի մարզիկներին մեդալներ չհասավ։
TRIPP նախագիծը, որը հայտնի է նաև «Զանգեզուրի միջանցք» անվամբ, առաջ է շարժվում։ Ստեղծվել է առանձին «TRIPP+» ներդրումային հիմնադրամ՝ 200 միլիոն դոլար կապիտալով, որը նախատեսված է տարածաշրջանում տարբեր տրանսպորտային նախագծերի ֆինանսավորման համար։ Ինչպես ասում են ռեժիմի ներկայացուցիչները, դա Հայաստանին բարգավաճում կբերի...