Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Լուսավորիր մեզ, Տե՛ր, առավոտյան այս ժամին

Լուսավորիր մեզ, Տե՛ր, առավոտյան այս ժամին
23.08.2023 | 00:01

Օրն աղոթքով սկսենք և թող Աստված պահապան լինի բոլորին:

Տե՛ր Աստված մեր, տուր Քո խաղաղությունն ամբողջ աշխարհին, վերացրու ցասումն ու պատուհասը Քո արարածներից։

Սուրբ և պատվական խաչիդ նշանով հալածիր երևելի և աներևույթ թշնամուն, մեր սահմաններից և մեր բնակության վայրից:

Փրկիր մեզ հավիտենական հրից, որովհետև Քոնն է փառքը հավիտյանս.

Ամե՜ն:

Դիտվել է՝ 2602

Մեկնաբանություններ