Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

2015 թվականին բացվեց «պանդորայի արկղը»

2015 թվականին բացվեց «պանդորայի արկղը»
04.02.2024 | 06:57

2003 թվականին Հայաստանում անցկացված սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն, կարելի է ասել, տապալվեց` ընտրելու իրավունք ունեցողների միայն 65,3 տոկոսն էր մասնակցել հանրաքվեին, իսկ մասնակցածների միայն 43%-ն էր ասել «Այո», ինչով պայմանավորված հանրաքվեն ամրագրեց ժողովրդի կամքը։

Հաջորդ փորձը 2005-ին էր, որտեղ արդեն 93%-ը կողմ էր քվեարկել Սահմանադրության փոփոխություններին, որով նաև նախագահի լիազորությունների սահմանափակում էր նախատեսվում։

Իսկ ահա 2015 թվականի դեկտեմբերի 6-ին հանրաքվեին մասնակցած քաղաքացիների 66,2%-ը ասաց «Այո»։

Իհարկե, դժվար էր ենթադրել, որ 825 հազար քաղաքացի կասի՝ այո, իսկ երկու տարի անց կմերժի քեզ, առավել ևս, երբ 2017 թվականին արդեն իսկ համապետական ընտրություններին հաղթել էր հանրաքվե կազմակերպած ուժը։

Իրականությունն այն է, որ 2015 թվականին բացվեց «պանդորայի արկղը»` «ոնց ուզեմ, էդպես էլ սահմանադրություն կգրեմ» սկզբունքով, իսկ այսօր գործնականում նույնն է կրկնում հակահայաստանի ազգակործան պատուհասը` «կամ կընդունեք իմ գրած սահմանադրությունը, կամ էլ գնացեք զոհվելու»:

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 3822

Մեկնաբանություններ