Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Մեր ամբողջ միտքը ներդրել ենք Հյուսիսից կամ Արևմուտքից փրկություն մուրալու մեջ

Մեր ամբողջ միտքը ներդրել ենք Հյուսիսից կամ Արևմուտքից փրկություն մուրալու մեջ
11.03.2024 | 06:55

Նկարում չեխական արտադրության MR-2 VICTOR հակադրոնային գնդացիրն է։ Այս զինատեսակը համատարած և բավականին արդյունավետ կիրառվում է Ուկրաինայում։ Զինատեսակի հիմքը 1949 թվականին ստեղծված սովետական ЗПУ-2 զենիթային գնդացիրն է։ Չեխերը վերցրել են հին սովետական զենքը, վրան ավելացրել են նշանառության ժամանակակից համակարգ, հետո այն տեղադրել են պիկապի վրա և արդյունքում ստացել են մոբիլ, էժան ու ժամանակից ՀՕՊ համակարգ։

Լրիվ մեկին մեկ նույնը նկարագրել եմ դեռ 3 տարի առաջ, որ հին սովետական զենիթային գնդացիրներից հնարավոր է ստանալ գերժամանակից ՀՕՊ համակարգեր։

Մենք նման ենք ծույլիկ աշակերտի, ով իր տնային աշխատանքը չի անում, բայց բոլորից բարձր գոռում է թե էս կյանքում սովորելով ու սեփական ուժերով ոչնչի չես հասնի, էս կյանքում առաջ կգնաս միայն խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքներով։

Սա է մեր երկրում տիրող դոմինանտ արժեհամակարգը։ Մենք մեր տնային աշխատանքը չենք անում, ու ամբողջ միտքը ներդրել ենք Հյուսիսից կամ Արևմուտքից փրկություն մուրալու մեջ։

Առնվազն 2020-ից պետք է ունենայինք ռազմատեխնոլոգիական զարգացման ճանապարհային քարտեղ, որտեղ հստակ նշված կլինեին կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ նպատակները։ Ըստ իմ առաջարկած պլանի՝

- Կարճաժամկետ՝ մինչև 1 տարի. վերը նշված օրինակով գործող զինատեսակների մոդեռնիզացիայի միջոցով թշնամու տեխնոլոգիական գերակայության նվազեցում։

- Միջնաժամկետ՝ մինչև 3 տարի. տեխնոլոգիական պարիտետի ստեղծում։

- Երկարաժամկետ՝ մինչև 7 տարի. թշնամու նկատմամբ տեեխնոլոգիական գերակայության հաստատում։

Պատերազմից 3.5 տարի արդեն անցել է, պետք է միջնաժամկետ պլանը իրականացրած լինեինք։ Բայց…

Վահրամ Մարտիրոսյան

Դիտվել է՝ 7173

Մեկնաբանություններ