«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Իշխանության գլուխ ես մնում, որ ի՞նչ անես

Իշխանության գլուխ ես մնում, որ ի՞նչ անես
12.04.2024 | 09:46

Ադրբեջանական թեզեր հանրայնացնող, առանց սահմանազատման քարտեզի հաստատման Տավուշից 4 գյուղերի տարածքները միակողմանի կերպով Ադրբեջանին հանձնելու պատրաստակամության մասին հայտարարած, պատերազմով ոսկեպարցիներին վախեցնել փորձած Նիկոլ Փաշինյանը նոր պատերազմի դեպքում ինչպե՞ս է գերագույն գլխավոր հրամանատարություն անելու, կոչ անելու պայքարել ադրբեջանական ագրեսիայի դեմ։ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ ի վիճակի չէ ապահովելու Հայաստանի անվտանգությունը։ Իշխանության գլուխ ես մնում, որ ի՞նչ անես, Հայաստանից նոր տարածքնե՞ր հանձնես Ադրբեջանին, շարունակես հուսալքել ու պառակտե՞լ հանրությանը։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 2623

Մեկնաբանություններ