«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Թուրքական քարոզչությանը ներդաշնակ զբաղմունք են գտել

Թուրքական քարոզչությանը ներդաշնակ զբաղմունք են գտել
05.05.2024 | 13:16

Փոխարենը ճշտեն, թե ի՞նչ անասելի ու անդառնալի վնաս է պատճառել Հայոց ցեղասպանությունը, որքա՞ն կլիներ հայության թիվը, եթե չլիներ Հայոց ցեղասպանությունը, թուրքական քարոզչությանը ներդաշնակ զբաղմունք են գտել՝ կազմենք զոհերի ցուցակը, որ իբր թուրքերի համար հավաստի լինի։ Թուրքերի համար մի անհանգստացեք, իրենք դեռ 1919-21թթ. ազգային դատական ատյանների անբեկանելի դատական ակտերով են ճանաչել էթնիկ շարժառիթով զանգվածային բնաջնջումների փաստը։ Այդ դատական ակտերի հիման վրա մեր ջանքերով անգամ միջազգային ապահովագրական ընկերությունները զոհերի ազգականներին հատուցումներ են վճարել, ինչը պետական մակարդակով, ցավոք, այլևս չի կազմակերպվում:

Գևորգ Դանիելյան

Դիտվել է՝ 2557

Մեկնաբանություններ