Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Հայաստանի և Փաշինյանի խիստ հակասող շահերը․ հրաժարական, արտահերթ ընտրություններ կամ ցնցումներ

Հայաստանի և Փաշինյանի խիստ հակասող շահերը․ հրաժարական, արտահերթ ընտրություններ կամ ցնցումներ
09.01.2025 | 13:49

Ալիևը հայտարարեց, որ պատերազմ է սկսելու Հայաստանի դեմ ու այն դարձնելու է «Արևմտյան Ադրբեջան»։ Նա Նիկոլ Փաշինյանին առաջարկում է դա անել սեփական ձեռքերով՝ հակառակ դեպքում սպառնալով խնդիրը լուծել ուժով։

Դատելով ամենից՝ Փաշինյանն ընտրել է ՀՀ-ն ներսից ապամոնտաժելու Ալիևի առաջարկը։ Իր դրսի տերերը, Բայդենի գլխավորությամբ, «մահանում» են, բայց Փաշինյանի գիծը մնում է նույնը, քանզի դա իր սեփական կաշին փրկելու միակ տարբերակն է։

Համաձայն այդ գծի՝ Հայաստանը պետք է դառնա հակառուսական ու հակաիրանական։ Արցախը հանձնելն առաջին փուլն էր։ Հիմա Փաշինյանի համար եկել է Հայաստանը հանձնելու փուլը։

Արարատ Միրզոյանը խոստովանում է, որ իրենց «խաղաղության» օրակարգը տապալվել է։ Ու որպես «մխիթարանք» և անվտանգության ապահովման «երաշխիք» հայտարարում է այն մասին, որ շուտով կարող է ԱՄՆ–ի հետ ռազմավարական երկխոսությունը բարձրացվի ռազմավարական գործընկերության մակարդակի։ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն էլ հավանություն է տալիս «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» ՀՀ օրենքի նախագծին:

Այս ամենն արվում է քարոզչական փուչիկը փչելու համար։ ԱՄՆ-ը և ԵՄ-ն անվտանգության ոչ մի երաշխիք չեն կարող ու չեն ուզում տալ Հայաստանին։ Իրենց խնդիրը ՌԴ-ին ու Իրանին վնասելն է։ Եթե դրա համար պետք է զոհաբերվի Հայաստանը, ապա իրենք խնդիր չեն տեսնում։ Հայաստանի կործանման հարցում խնդիր չի տեսնում նաև Նիկոլ Փաշինյանը, ում ապահով ապաստանն արևմտաթուրքական շրջանակները, «ա լյա» Տիխանովսկայա, խոստացել են միայն հակառուսական ու հակաիրանական կուրսը մինչև վերջ տանելու դեպքում։

«Ռազմավարական գործընկերության» և «ԵՄ-ին անդամակցելու» բլեֆները նաև ներքին փոքրացող պողոսաքանակի համար են արվում՝ «Քանի հոգու էլ խաբենք ու հիմարի տեղ դնենք՝ էլի «քյար» է» տարբերակով։

Եվ այսպես, Նիկոլ Փաշինյանը Հայաստանը տանում է դեպի սպանդանոց՝ սեփական կաշին փրկելու համար։ Հայաստանն այս պայմաններում ունի այլընտրանք․

-քաղաքական «սպանդանոց» տանել Նիկոլ Փաշինյանին,

-Ռուսաստանի հետ վերականգնել դաշնակցային ու ռազմավարական կապերը,

-հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորել բացառապես ռուսական միջնորդությամբ՝ 2020-ի նոյեմբերի 9-ին ու դրան հաջորդած ժամանակահատվածում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ ձեռք բերված եռակողմ համաձայնությունների շրջանակներում,

-Իրանի հետ խորացնել կապերը, իրականացնել համատեղ զորավարժություններ,

-աշխատել Հայաստանը կոմունիկացիոն խաչմերուկ դարձնելու ուղղությամբ, ինչը կարող է դառնալ իրական խաղաղության կարևորագույն երաշխիքներից մեկը։

Հ․Գ․ Նիկոլ Փաշինյանը կա՛մ անձնական անվտանգության երաշխիքներով պետք է հրաժարական տա ու փախչի այստեղից, կա՛մ Հայաստանին սպասում են լրջագույն արտաքին ու ներքին ցնցումներ, որոնց մեր պետությունը կարող է չդիմանալ։

ՀՀ բոլոր առողջ ուժերի խնդիրը պետք է լինի Փաշինյանին անցնցում հեռացնելը։ Տարբերակներից մեկը Փաշինյանի հրաժարականն է՝ արտահերթ ընտրությունների անցկացմամբ։

Անդրանիկ Թևանյան

Դիտվել է՝ 5378

Մեկնաբանություններ

blank" class="zoomgraphics">.