Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Իրավապահ համակարգը կորցրել է իր իրական առաքելությունը

Իրավապահ համակարգը կորցրել է իր իրական առաքելությունը
05.06.2025 | 13:38

Անցել է ավելի քան հինգ օր Նիկոլ Փաշինյանի զուգընկեր Աննա Հակոբյանի աղմկահարույց հայտարարությունից՝ Հայ Առաքելական Եկեղեցու հոգևորականների շրջանում իբր թե առկա մանկապղծության դեպքերի մասին։

Նման հայտարարությունները, առանց կոնկրետ փաստերի ու ապացույցների ներկայացման, այլ կերպ չեն կարող ընկալվել, քան զրպարտություն՝ ուղղված Եկեղեցու վարկաբեկմանը և նրա հեղինակության սասանմանը։ Դրանք հատկապես մտահոգիչ են, հաշվի առնելով Փաշինյանի ռեժիմի որդեգրած ընդհանուր գիծը՝ ավանդական հաստատությունների, այդ թվում հոգևորի, համակարգված թուլացման ուղղությամբ։

Իրավապահ մարմինները, որոնք պարտավոր են գործել օրենքի շրջանակներում և հասարակության շահերի համար, շարունակում են անգործության մատնվել։ Եթե պետությունն առաջնորդվեր օրինականության և իրավական պետության սկզբունքներով, ապա Աննա Հակոբյանը պետք է հրավիրված լիներ հարցաքննության՝ տրամադրելու այն կոնկրետ տեղեկությունները, որոնց հիման վրա հնարավոր կլիներ քրգործ հարուցել։ Բացակայության դեպքում օրենքը նախատեսում է պատասխանատվություն զրպարտության համար։

Ցավոք, մենք ականատես ենք այլ իրողության. Հայաստանում խորանում է Փաշինյանի ավտորիտար իշխանությունը, որտեղ որոշ անձանց ամեն ինչ կարելի է, այդ թվում՝ անպատիժ կերպով հրապարակավ հարձակում գործել հոգևոր և հանրային հաստատությունների վրա։ Այդ պայմաններում իրավապահ համակարգը կորցնում է իր իրական առաքելությունը․ այն այլևս չի պաշտպանում օրենքը, այլ ծառայում է ռեժիմի շահերին։

Անդրանիկ Հովհաննիսյան

Դիտվել է՝ 6638

Մեկնաբանություններ