Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Հայկական սեպը միշտ խրված է լինելու Թուրանի սրտում

Հայկական սեպը միշտ խրված է լինելու Թուրանի սրտում
19.07.2025 | 11:04

Իմ ընկեր, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանն ու Վարուժան Գեղամյանը մեծ գործ են կատարել։

Տեղի ունեցավ «Թուրանի ճանապարհի հայկական սեպը» գրքի շնորհանդեսը։

Սա այն դեպքն է, երբ գիտական հետազոտությունը առաջ է քայլում կիրառական քաղաքականությունից։

ՈՒղղակի այսօրվա ՀՀ քաղաքականություն կերտողները վաղուց արդեն վերածվել են Թյուրքական աշխարհի սպասարկուների։

Հայկական սեպը միշտ խրված է լինելու Թուրանի սրտում։

Խաչիկ ԳԱԼՍՏՅԱՆ

Դիտվել է՝ 3318

Մեկնաբանություններ