ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Հայաստանը՝ նոր Սիրիա

Հայաստանը՝ նոր Սիրիա
07.08.2025 | 13:07

Ահա նախկին Սիրիայի ազդեցության գոտիների քարտեզը։

Թուրքիային, ԱՄՆ-ին և Ադրբեջանին (այսինքն՝ ՆԱՏՕ-ին) միջանցքը հանձնելուց հետո Հայաստանում իրենց փաստացի գոտիները կունենան Ադրբեջանը (միջանցքը, ինչպես նաև Ջերմուկի մոտակայքի օկուպացված տարածքները և Հայաստանի ներսում «դելիմիտացիայի» արդյունքում ձևավորվող սեպերը), Թուրքիան (միջանցքի համատեղ տիրապետում), ԱՄՆ-ը (միջանցքի տարածքում գործող մասնավոր զինված ուժեր) և Ռուսաստանը (առայժմ)։

- Ասադի՝ երկիրը վերահսկողության գոտիների բաժանմանը համակերպվելը, Սիրիային չփրկեց նոր պատերազմից, իսկ Բաշար Ասադին՝ փախուստից։

- Միջանցքը չի չեղարկի Ադրբեջանի այլ պահանջները՝ Սահմանադրության փոփոխությունը, ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը, ապառազմականացումը, ատոմոկայանի փակումը, ինչպես նաև հարյուր հազարավոր ադրբեջանցիների «վերաբնակեցումը» Հայաստանում։

Հայաստանի առանձնահատկությունն այն է, որ «պետության թաղումը» տեղի կունենա ոչ թե սգո ռեքվիեմի, այլ տարբեր Լոպեսների և նրանց նմանների ուրախ երգերի ու համերգների ներքո։

Բենիամին ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 2907

Մեկնաբանություններ