Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում

Այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում
13.08.2025 | 18:02

Ճանաչողական պատերազմում թշնամի պետության կողմից կատարվեց ամենաբարդ աշխատանքներից մեկը՝ «ազգային և պետական շահերի պաշտպան» գործակալների աճեցումը հակառակորդ հասարակությունում։

Հաջողության հասնելու համար հարկավոր էր ուսումնասիրել հակառակորդ պետության հասարակության բոլոր շերտերի հոգեբանությունը և սոցիալական հարաբերությունները (այս աշխատանքը իրականցրեցին ԱՄՆ-ը, Անգլիան, Ֆրանսիան,

ՆԱՏՕ-ն․․.)։

Օրինակ, սկզբում ստեղծել քաղբանտարկյալի կերպար, հետո ընդդիմադիր պատգամավորի, ի վերջո, հասնել իշխանության և վարել ապապետական և ապազգային քաղաքականություն։

Այս բոլորը միտված է հասարակության համոզմունքները ոչնչացնելուն, որպեսզի նա չհավատա այլևս ոչ ոքի։

Վազգեն ՊԵՏՐՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 6330

Մեկնաբանություններ