Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Հայ գերիների հարցի վերջնական ու ամբողջական լուծման կարելի էր հասնել հենց Վաշինգտոնում

Հայ գերիների հարցի վերջնական ու ամբողջական լուծման կարելի էր հասնել հենց Վաշինգտոնում
05.09.2025 | 17:10

Հայ գերիների թեման հրատապ լուծում է պահանջում, նրանց կյանքի նկատմամբ սպառնալիքներն ու ռիսկերը էականորեն աճել են Կարմիր խաչի գրասենյակի փակումից հետո։ Այդ մարդիկ տոտալ մեկուսացման մեջ են հայտնվել։

Լիբանանահայ Վիգէն Էօլճեքճեանը (Վիգեն Էուլջեքչյան) տառապում է ուժեղ ցավերից, սակայն նրան բժշկի չեն տանում։ Նա նաև փորձել է ինքնասպան լինել։ Այս մասին ՍիվիլՆեթին սեպտեմբերի 5-ին հայտնեց նրա կինը՝ Լինդա Էօլճեքճեանը (Լինդա Էուլջեքչյան)։ Այս իրավիճակում, ՍիվիլՆեթի հարցմանն ի պատասխան, ՀՀ արտաքին գործերի նախարարությունից հայտնել էին, որ հայ ռազմագերիների խնդիրը շարունակում է մնալ իրենց ուշադրության կենտրոնում և քննարկվում է ինչպես Բաքվի, այնպես էլ միջազգային գործընկերների հետ։ ԱԳՆ-ն նաև նշել էր. ««Խաղաղության համաձայնագրի» նախաստորագրումը և հետագայում ստորագրումը նպաստավոր միջավայր կստեղծի հումանիտար խնդիրների առավել արդյունավետ հասցեագրման համար»։

Հայ գերիների հարցի վերջնական ու ամբողջական լուծմանը կարելի էր հասնել Վաշինգտոնում։ Հարցի լուծման բանալին հենց այնտեղ էր, բայց «խաղաղության» կեղծ մարտիկները այդ հարցը թողեցին չլուծված՝ միայն մեծացնելով ռիսկերը թե՛ գերության մեջ գտնվող մեր հայրենակիցների, թե՛ ՀՀ-ի համար:

Տաթևիկ Հայրապետյան

Դիտվել է՝ 3345

Մեկնաբանություններ