Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Թանկ է, բայց կյանքից թանկ չէ

Թանկ է, բայց կյանքից թանկ չէ
16.09.2025 | 13:02

Որոշակի ժամերին Երևանի կենտրոնից մինչև Գարեգին Նժդեհի հրապարակ (6-6.5 կմ) ավտոմեքենայով հնարավոր է հասնել շուրջ 50 րոպեում: Խցանում է:

Խցանման պատճառները շատ են` ավտոմեքենաների մեծ քանակ, նեղ և անբարեկարգ փողոցներ, տրանսպորտի խայտառակ վիճակ, Երևանի քաղաքապետարանի անգործություն կամ գործելու անկարողություն...

Սակայն այսօր հասկացա, որ երևանյան խցանումների պատճառ է նաև... Փաշինյան Նիկոլն իր շքախմբով:

Փաստորեն, վերջինս ձախողել է ոչ միայն պետության արտաքին և ներքին քաղաքականությունը, տնտեսությունը, կրթությունը, գիտությունը, այլև ուղիղ խոչընդոտ է նորմալ երթևեկությանը:

Խնդիրը հնարավոր է լուծել: Կարծում եմ` որևէ մեկը դեմ չի լինի, եթե Փաշինյան Նիկոլ & Co-ն երթևեկեն ուղղաթիռով: Ճիշտ է, ուղղաթիռով վերջիններիս երթևեկելը շատ թանկ կնստի հարկատուներիս վրա, սակայն կյանքից և առողջությունից ավելի թանկ բան չկա: Իսկ Փաշինյան Նիկոլի գետնով երթևեկելն էական վնաս է պատճառում բոլորիս առողջությանը և, ինչպես հիշում եք, մարդկային կյանքեր է խլում:

Կարեն Հեքիմյան

Դիտվել է՝ 3205

Մեկնաբանություններ