Իրանա-հայկական հարաբերությունների օրակարգում պետք է լինեն ռիսկերի կառավարման ու TRIPP նախագծի հնարավոր իրականացումից բխող մարտահրավերների հաղթահարման հարցերը՝ հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին: «Իրանի մտահոգությունը իր սահմանների մոտ ամերիկացիների ներկայության առնչությամբ միանգամայն օրինաչափ ու տրամաբանական է, և դրան պետք է հետևի հստակ արձագանք»,- ընդգծել է Շիրղոլամին։               
 

Երկու տարվա մեջ 5-րդ վարչապետն է հրաժարական տալիս

Երկու տարվա մեջ 5-րդ վարչապետն է  հրաժարական տալիս
07.10.2025 | 16:02

Էմանուել Մակրոնի կառավարման ներքո Ֆրանսիայի քաղաքացիները այնքան են բևեռացվել միմյանցից, որ նույնիսկ արտահերթ պառլամենտական ընտրությունները քաղաքական ճգնաժամը չլուծեցին. երկու տարվա մեջ 5-րդ վարչապետը հրաժարական է տալիս՝ դեռ մեկ ամիս էլ չկառավարած: Չեն կարողանում համաձայնության գալ հաջորդ տարվա պետական բյուջեի շուրջ, քանի որ բյուջեի դեֆիցիտը շարունակաբար աճում է, կնշանակի՝ պետական պարտքը: Սրան էլ գումարած քաղաքական անկայուն վիճակը, երկիրը հետզհետե քաոսի է վերածվում:

Սա է Մակրոնի կառավարած պետությունը, այն Մակրոնի, որ Նիկոլի իշխանությունը պահելուն սատար է կանգնել Արցախից և հայկական այլ շահերից հրաժարվելու պարագայում:

Սա նույնիսկ իր սեփական պետության խնդիրները զորու չէ կառավարել, էլ ուր մնաց հայերի և թուրքերի միջև դարերով ձգվող թշնամանքի խնդիրը:

Ու այս մարդկանց կառավարած երկրների վրա, չգիտես ինչ տրամաբանությամբ, Հայաստանում տարբեր խմբեր հույս են դրել, թե իբր կարողանալու են մեր անվտանգությունն ապահովել:

Սա նույնն է, որ քաղցկեղով հիվանդ մարդը զբաղվի միզաբուժությամբ՝ հուսալով, որ ապաքինվելու է:

Հովհաննես Ավետիսյան

Դիտվել է՝ 10432

Մեկնաբանություններ