«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Աղոթարան

Աղոթարան
07.10.2025 | 22:00
Տե՛ր իմ, կյանքի Արեգակ,
քո լույսով բացվեց այսօրը,
և Քո ողորմության ճառագայթները
թափանցեցին հոգուս խորքերը՝
վերքերս մեղմելու, տկարությունս զորացնելու ու հիշեցրին, թե առանց Քո Սուրբ Ներկայության՝
նույնիսկ արևը մթություն է։
Քեզ եմ բարձրացնում սրտիս աղոթքը,
ոչ թե միայն լեզվով, այլ՝ հոգով մաքուր,
որ Քո կամքը լինի իմ կամքը,
Քո քայլերը՝ իմ ուղին։
Տե՛ր Հիսուս,
Հոգուս մեջ թող բաբախի քո Սուրբ Անունը՝
որպես կյանք, որպես երգ, որպես հույս։
Քո ձեռքը թող պահպանի ինձ օրվա բոլոր վայրկյաններում,
ինչպես մայրը պահպանում է մանուկին իր գրկում։
Տե՛ր իմ,
Քո օրհնությամբ սկսեմ օրը,
Քո շնորհով շարունակեմ,
Քո խաղաղությամբ ավարտեմ,
և Քո սիրո մեջ հանգչեմ։
Ամե՛ն։
«Հոգու կանչ»-ի ՖԲ էջից
Դիտվել է՝ 4471

Մեկնաբանություններ